Рейтинг@Mail.ru
USD
379.03
EUR
449.83
RUB
4.9456
GEL
140.75
2026 թ. փետրվարի 2, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+1

ՀՀ վարչապետը նշեց արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամկետները

07.06.2018, 13:29
Փաշինյանը նշեց արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամկետները:
ՀՀ վարչապետը նշեց արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամկետները

ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի./ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ արտահերթ նիստի ժամանակ, որը նվիրված է կառավարության ծրագրի քննարկմանը, ասաց, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն մեկ տարվա ընթացքում։

«Այս ժամկետն անհրաժեշտ է, որպեսզի քաղաքական ուժերը, որոնք պատրաստ չէին հեղափոխությանը, նախապատրաստվեն արտահերթ ընտրություններին, իսկ քաղաքացիները հնարավորություն ունենան կատարել գիտակցված ընտրություն, որը հիմնված է քաղաքական ուժերի գործունեության արդյունքների վրա», – պարզաբանեց նա։

Վարչապետի խոսքով, այս ժամկետը կօգտագործվի նաև Ընտրական օրենսգիրքը բարեփոխելու համար, և այդ նպատակով ստեղծվել է համապատասխան աշխատանքային խումբ, որի կազմում կներառվեն հասարակության տարբեր շերտերի ներկայացուցիչներ։

Խոսելով առաջիկայում արտահերթ ընտրություններ անցկացնելու հնարավորության մասին` Փաշինյանը նշեց, որ դա ձեռնտու կլիներ նրա ղեկավարած քաղաքական ուժին։

««Թավշյա» հեղափոխությունից հետո մեր ուժերը գտնվում են գագաթնակետի վրա, և ակնհայտ է, որ շուտ ընտրությունների անցկացման դեպքում մենք կհաղթենք բացարձակ մեծամասնությամբ։ Սակայն միաժամանակ դա կնշանակեր, որ սկզբունքները չեն փոխվել», – ասաց նա։–0–