Рейтинг@Mail.ru
USD
377.7
EUR
445.38
RUB
4.9058
GEL
140.39
2026 թ. փետրվարի 7, շաբաթ
եղանակը
Երևանում
+1

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը նոր փոխնախարարներ է նշանակել

17.10.2016, 12:13
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը երկուշաբթի որոշում է ստորագրել նոր փոխնախարարներ նշանակելու մասին։
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը նոր փոխնախարարներ է նշանակել

ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը երկուշաբթի որոշում է ստորագրել նոր փոխնախարարներ նշանակելու մասին։

ՀՀ կառավարության մամուլի ծառայության հաղորդմամբ, վարչապետի որոշմամբ ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ է նշանակվել Ատոմ Ջանջուղազյանը, ով ազատվել է ՀՀ ֆինանսների տեղակալի, հանրապետության գլխավոր գանձապահի պաշտոնից։

ՀՀ վարչապետի որոշմամբ, Արմեն Գևորգյանը, սեփական դիմումի համաձայն, ազատվել է ֆինանսների փոխնախարարի պաշտոնից։

Վարչապետի մեկ այլ որոշմամբ, Արթուր Հովհաննիսյանը նշանակվել է արդարադատության նախարարի առաջին տեղակալ։ –0–