Рейтинг@Mail.ru
USD
377.67
EUR
448.14
RUB
4.9086
GEL
140.92
2026 թ. փետրվարի 17, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+2

ՀՀ նախագահը դեսպաններ է նշանակել եվրոպական մի շարք երկրներում

18.05.2016, 14:39
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը տեղափոխություններ է կատարել եվրոպական մի շարք երկրներում ՀՀ դեսպանատների կազմում:
ՀՀ նախագահը դեսպաններ է նշանակել եվրոպական մի շարք երկրներում

ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը տեղափոխություններ է կատարել եվրոպական մի շարք երկրներում ՀՀ դեսպանատների կազմում:

Ինչպես հաղորդում է նախագահի մամուլի ծառայությունը, Սարգիս Ղազարյանը ազատվել է Իտալիայի, Խորվաթիայի, Սան Մարինոյի, Մալթայի և Սլովենիայի Հանրապետություններում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից:

Ավստրիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արման Կիրակոսյանը, համատեղության կարգով, նշանակվել է Խորվաթիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Վիեննա), Վիկտորիա Բաղդասարյանը`  Իտալիայի Հանրապետությունում:

Սուրբ Աթոռում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Մինասյանը, համատեղության կարգով, նշանակվել է Պորտուգալիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան: -0-