Рейтинг@Mail.ru
USD
376.94
EUR
446.9
RUB
4.8801
GEL
140.43
2026 թ. փետրվարի 15, կիրակի
եղանակը
Երևանում
0

ՀՀ նախագահը ցավակցական հեռագիր է հղել Էրդողանին Ստամբուլում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ

29.06.2016, 19:01
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ հունիսի 28-ին Ստամբուլում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ։
ՀՀ նախագահը ցավակցական հեռագիր է հղել Էրդողանին Ստամբուլում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ հունիսի 28-ին Ստամբուլում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ, որը մի քանի տասնյակ անմեղ զոհերի և հարյուրից ավելի վիրավորների պատճառ է դարձել, հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։

Նախագահը խստորեն դատապարտել է այդ ահաբեկչական գործողությունը, խորին ցավակցություն հայտնել զոհվածների հարազատներին, իսկ վիրավորներին մաղթել շուտափույթ ապաքինում:

Նախօրեին Ստամբուլի միջազգային օդանավակայանում գրանցված երկու պայթյունների հետևանքով զոհվել է 41 մարդ, 239–ը վիրավորվել է։ Ահաբեկչությունն իրականացրել են երեք մահապարտներ։ –0–