Рейтинг@Mail.ru
USD
378.26
EUR
446.88
RUB
4.9259
GEL
140.65
2026 թ. փետրվարի 4, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-2

ՀՀ նախագահը ԱԱԾ տնօրենի երկու տեղակալներ է նշանակել

12.06.2018, 21:43
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը երեքշաբթի հրամանագրեր է ստորագրել ԱԱԾ տնօրենի տեղակալներ նշանակելու մասին։
ՀՀ նախագահը ԱԱԾ տնօրենի երկու տեղակալներ է նշանակել

ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի./ԱՌԿԱ/. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը երեքշաբթի հրամանագրեր է ստորագրել ԱԱԾ տնօրենի տեղակալներ նշանակելու մասին։

Մասնավորապես, Արզուման Հարությունյանն ու Արամ Հակոբյանը նշանակվել են ԱԱԾ տնօրենի տեղակալներ։ Իսկ Վրեժ Արզումանյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնից։

Ավելի վաղ ՀՀ նախագահը Վաղինակ Սարգսյանին նշանակել է ԱԱԾ Սահմանապահ զորքերի հրամանատար, իսկ Գրիգորի Հայրապետովին`ԱԱԾ պետական պահպանության ծառայոթյան պետ։–0–