Рейтинг@Mail.ru
USD
378.44
EUR
446.07
RUB
4.925
GEL
140.62
2026 թ. փետրվարի 4, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+1

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային

13.06.2016, 15:07
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամային՝ Օռլանդո քաղաքի ակումբում տեղի ունեցած սահմռկեցուցիչ ահաբեկչության կապակցությամբ։
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային

ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամային՝ Օռլանդո քաղաքի ակումբում տեղի ունեցած սահմռկեցուցիչ ահաբեկչության կապակցությամբ, որի հետևանքով զոհվել և վիրավորվել են մի քանի տասնյակ անմեղ մարդիկ, հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։

Հանրապետության նախագահը խստորեն դատապարտել է անհանդուրժողականության այս զարհուրելի երևույթը և ընդգծել, որ բարեկամ ամերիկացի ժողովրդին պատուհասած այդ դժբախտությունը կրկին ապացուցեց, որ ատելության բոլոր դրսևորումները, որոնց հաղթահարումը բոլորի հավաքական պարտքն ու առաքելությունն է, նույնիսկ 21-րդ դարում շարունակում են մնալ լրջագույն մարտահրավեր մարդկության համար:

Զինված տղամարդը հունիսի 11-ի լույս 12-ի գիշերը կրակ է բացել Օռլանդոյի Pulse գեյ-ակումբում, ինչի հետևանքով մահացել է 50 մարդ, ևս 53-ը վիրավորվել է: Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը, սակայն Ֆլորիդայի իշխանություններից պաշտոնական հաստատում դեռ չկա:

Հարձակման մեջ կասկածվող Օմար Մատինը, ԶԼՄ-ների հաղորդմամբ, ծայրահեղական իմամ Աբու Տաբահի հետևորդն է (Մարկուս Դուեյն Ռոբերթսոն), որը բանտից ազատ է արձակվել 2015 թ.-ին: Նա դատապարտվել է 4 տարվա ազատազրկման ապօրինի զենք կրելու և  հարկային խարդախությունների համար: -0-