Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 22, երկուշաբթի
եղանակը
Երևանում
-4

ՀՀ ԶՈւ ԳՇ պետն այցելել է առաջնագիծ և ծանոթացել օպերատիվ-մարտավարական իրադրությանը (ՖՈՏՈ)

02.08.2019, 13:18
ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ,  գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը այցելել է առաջնագիծ:
ՀՀ ԶՈւ ԳՇ պետն այցելել է առաջնագիծ և ծանոթացել օպերատիվ-մարտավարական իրադրությանը (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Հայկական երկու հանրապետությունների ռազմական համագործակցության ծրագրի շրջանակում աշխատանքային այցով պաշտպանության բանակում գտնվող ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ,  գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը,  ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանի ուղեկցությամբ, օգոստոսի 1-ին այցելել է հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մշտական տեղակայման վայր և առաջնագիծ:

Ինչպես հայտնում է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետը տեղում ծանոթացել է օպերատիվ-մարտավարական իրադրությանը, կատարված ինժեներա-ամրաշինական աշխատանքներին, հետաքրքրվել դիրքապահների սոցիալ-կենցաղային պայմաններով, սննդի որակով, ուսումնասիրել ներդրված նորագույն սարքավորումներն ու զինատեսակները:

Այցի ավարտին գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն ու գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանը հետևել են նաև հրետանային զորամասերից մեկի հետ անցկացվող զորախաղերի ընթացքին և քննարկել ռազմական համագործակցության և գործողությունների համադրման հետագա անելիքները:-0-

Армия Арцаха Карабах учения армия солдаты