Рейтинг@Mail.ru
USD
378.44
EUR
446.07
RUB
4.925
GEL
140.62
2026 թ. փետրվարի 4, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
0

Ղազախստանի նախագահը հրաժարական է տվել

19.03.2019, 17:16
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հրաժարական է տվել:
Ղազախստանի նախագահը հրաժարական է տվել

ԵՐԵՎԱՆ, 19 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հրաժարական է տվել: Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ–ը:

«Ես որոշեցի դադարեցնել իր լիազորությունները նախագահի պաշտոնում», – ասել է Նազարբաևը` դիմելով Ղազախստանի ժողովրդին։

«Այս տարի լրանում է մեր երկրի բարձրագույն ղեկավարի պաշտոնում իր պաշտոնավարման 30 տարին։ Ես արժանացել եմ մեր մեծագույն ժողովրդի մեծագույն պատվին` դառնալ անկախ Ղազախստանի առաջին նախագահը», – նշել է Նազարբաևը։ 

Միաժամանակ նա հայտարարել է, որ շարունակում է զբաղեցնել Ղազախստանի Անվտանգության խորհրդի նախագահի պաշտոնը։

«Մեր օրենքներով ես ունեմ առաջին նախագահի (ազգի առաջնորդ) կարգավիճակ, շարունակում եմ զբաղեցնել Անվտանգության խորհրդի նախագահի պաշտոնը, որն, ըստ օրենքների, ունի երկրի արտաքին և ներքին քաղաքականությունը որոշելու լուրջ լիազորություններ։ Շարունակում եմ զբաղեցնել «Նուր Օտան» կուսակցության նախագահի, Սահմանադրական խորհրդի անդամի պաշտոնը», – նշել է Նազարբաևը։–0–