Рейтинг@Mail.ru
USD
377.18
EUR
434.13
RUB
4.6285
GEL
139.84
2026 թ. մարտի 27, ուրբաթ
եղանակը
Երևանում
+9

Էդվարդ Նալբանդյանը կայցելի Դանիա

14.03.2018, 13:13
Դանիայի ԱԳ նախարար Անդերս Սամուելսենի հրավերով Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մարտի 14-ին պաշտոնական այց կկատարի Կոպենհագեն:
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Դանիա

ԵՐԵՎԱՆ, 14 մարտի. /ԱՌԿԱ/. Դանիայի ԱԳ նախարար Անդերս Սամուելսենի հրավերով Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մարտի 14-ին պաշտոնական այց կկատարի Կոպենհագեն, հայտնում է ՀՀ ԱԳՆ-ի մամուլի ծառայությունը։

«Այցելության ընթացքում նախատեսված են Էդվարդ Նալբանդյանի հանդիպումները Դանիայի գործադիր և օրենսդիր իշխանությունների բարձրաստիճան ներկայացուցիչների հետ», - նշվում է տարածած հաղորդագրությունում։

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կհանդիպի Արտաքին քաղաքականության դանիական ընկերակցության ներկայացուցիչների հետ։ -0-