Рейтинг@Mail.ru
USD
381.57
EUR
447.43
RUB
4.7465
GEL
141.61
2025 թ. դեկտեմբերի 17, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+2

ԵԱՀԿ–ն դիտարկում կանցկացնի Մարտունու շրջանի ուղղությամբ

03.07.2017, 12:00
ԵԱՀԿ–ն դիտարկում կանցկացնի շփման գծում` Մարտունու շրջանի ուղղությամբ։
ԵԱՀԿ–ն դիտարկում կանցկացնի Մարտունու շրջանի ուղղությամբ

ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի. /ԱՌԿԱ/. Վաղը` հուլիսի 4-ին, Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունն Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու Մարտունու շրջանի  ուղղությամբ՝ Աշաղի Վեյսալի բնակավայրի հյուսիս-արևելքում, հաղորդում է Արցախի հանրապետության արտաքին գործերի նախարարությու Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Միխայիլ Օլարուն (Մոլդովա) և Օգնեն Յովիչը (Բոսնիա և Հերցեգովինա)։

«Արցախի Հանրապետության իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը և ապահովել ԵԱՀԿ առաքելության անդամների անվտանգությունը», – նշվում է հաղորդագրության մեջ։–0–