Рейтинг@Mail.ru
USD
376.98
EUR
435.22
RUB
4.6982
GEL
139.91
2026 թ. ապրիլի 5, կիրակի
եղանակը
Երևանում
+12

ԵԱՀԿ-ի դիտարկումը Արցախի և Ադրբեջանի սահմանին անցել է ըստ ժամանակացույցի

04.12.2019, 13:51
ԵԱՀԿ-ի դիտարկումը Արցախի և Ադրբեջանի սահմանին անցել է ըստ ժամանակացույցի
ԵԱՀԿ-ի դիտարկումը Արցախի և Ադրբեջանի սահմանին անցել է ըստ ժամանակացույցի

ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի./ԱՌԿԱ/. Դեկտեմբերի 4-ին, Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի սահմանին՝ Հադրութի շրջանի հյուսիս-արևելյան ուղղությամբ,- հաղորդում է Արցախի ԱԳՆ-ն:

Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի (ԳՆԱՆ) դաշտային օգնականներ Միխայիլ Օլարուն (Մոլդովա) և Օգնեն Յովիչը (Բոսնիա և Հերցեգովինա): Սահմանի հակառակ կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ ԳՆԱՆ դաշտային օգնական Գենադիե Պետրիկան (Մոլդովա) և անձնական օգնական Սայմոն Թիլերը (Մեծ Բրիտանիա):

«Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի։ Դիտարկման առաքելությանը արցախյան կողմից ուղեկցել են Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և պաշտպանության նախարարության ներկայացուցիչները»,- նշվում է հաղորդագրության մեջ:-0-