Рейтинг@Mail.ru
USD
378.01
EUR
445.56
RUB
4.9387
GEL
140.45
2026 թ. փետրվարի 6, ուրբաթ
եղանակը
Երևանում
+5

Բուլղարիայի ԱԳ նախարարը հետաձգել է այցը Հայաստան

27.06.2016, 11:08
Բուլղարիայի ԱԳ նախարար Դանիել Միտովի հայաստանյան այցը հետաձգվել է։
Բուլղարիայի ԱԳ նախարարը հետաձգել է այցը Հայաստան

ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի. /ԱՌԿԱ/. Բուլղարիայի ԱԳ նախարար Դանիել Միտովի հայաստանյան այցը հետաձգվել է, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Ըստ հաղորդագրության` այցի հետաձգումը կապված է ԵՄ երկրների արտգործնախարարների կողմից կազմակերպված հրատապ խորհրդակցությունների հետ։

Միտովը պետք է երկուշաբթի երկօրյա այցով այցելեր Երևան։ Նախատեսվում էր, որ նա պետք է հանդիպի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանի, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ։ –0–