Рейтинг@Mail.ru
USD
376.98
EUR
435.22
RUB
4.6982
GEL
139.91
2026 թ. ապրիլի 5, կիրակի
եղանակը
Երևանում
+15

Արմեն Աշոտյանի վերջին լավությունը որպես ԿԳ նախարար

11.02.2016, 11:16
Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը ճամպրուկներն է հավաքում:
Արմեն Աշոտյանի վերջին լավությունը որպես ԿԳ նախարար

ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի. /ԱՌԿԱ/. Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը ճամպրուկներն է հավաքում, հայտնում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը` հղում անելով «Հրապարակ» թերթին։

Վերջին պահին նա որոշել է «լավություն» անել ԿԳՆ աշխատակազմի իրավաբանական բաժնի ղեկավարին՝ իր եղբոր ընկերոջը՝ Վահե Բավեյանին։

Աշոտյանի միջնորդությամբ Բավեյանն ավելի լավ աշխատանքի է անցել ՝ զբաղեցնելով ԵՏՄ տնտեսական հանձնաժողովում ներքին շուկաների, տեղեկատվության, տեղեկատվական-հաղորդակցման տեխնոլոգիաների հարցերով նախարար Կարինե Մինասյանի խորհրդականի պաշտոնը, գրում է թերթը։

Իսկ ԿԳՆ-ում իրավաբանական բաժնի պետի թափուր պաշտոնն առայժմ կզբաղեցնի պետի տեղակալ Լուսինե Գրիգորյանը։–0–