Рейтинг@Mail.ru
USD
376.96
EUR
433.96
RUB
4.6804
GEL
139.93
2026 թ. ապրիլի 2, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+10

Արայիկ Խանդոյանը առաջադրվեց Ծաղկահովիտի գյուղապետի պաշտոնում

19.08.2016, 18:35
«Սասնա ծռերի» անդամ Արայիկ Խանդոյանը քիչ առաջ առաջադրվեց Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ գյուղի գյուղապետի պաշտոնում, հայտնել է Արայիկ Խանդոյանի փաստաբան Արայիկ Պապիկյանը:
Արայիկ Խանդոյանը առաջադրվեց Ծաղկահովիտի գյուղապետի պաշտոնում

ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի. /ԱՌԿԱ/. «Սասնա ծռերի» անդամ Արայիկ Խանդոյանը քիչ առաջ առաջադրվեց Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ գյուղի գյուղապետի պաշտոնում, հայտնել է Արայիկ Խանդոյանի փաստաբան Արայիկ Պապիկյանը:

«Քիչ առաջ անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը, փաթեթը ներկայացվել է մարզային ընտրական հանձնաժողովին»,- ասել է փաստաբանը, հաղորդում է tert.am-ը։

Ծաղկահովիտ գյուղում առաջադրվել են նաև գործող ՀՀԿ-ական գյուղապետ Երվանդ Խաչատրյանը, որին սատարում է ՀՀԿ-ն, անկուսակցական Նորիկ Հակոբյանը, ԲՀԿ-ից՝ Աշոտ Հակոբյանը, ով ավելի վաղ հայտարարել է, որ կհանի իր թեկնածությունը, եթե Խանդոյանն առաջադրվի: –0–