Рейтинг@Mail.ru
USD
378.44
EUR
446.07
RUB
4.925
GEL
140.62
2026 թ. փետրվարի 4, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+1

Ադրբեջանը Հայաստանի հետ սահմանին գիշերը կրակոցներ է արձակել հրաձգային զինատեսակներից

01.06.2016, 11:08
Սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում կրկին արձանագրվել են ադրբեջանական կողմից տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից արձակված անկանոն կրակոցներ:
Ադրբեջանը Հայաստանի հետ սահմանին գիշերը կրակոցներ է արձակել հրաձգային զինատեսակներից

ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի./ԱՌԿԱ/. Մայիսի 31-ի լույս հունիսի 1-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտում օպերատիվ իրավիճակը հանգիստ է եղել, հաղորդում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

Սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում կրկին արձանագրվել են ադրբեջանական կողմից տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից արձակված անկանոն կրակոցներ:

«ՀՀ զինված ուժերը ամենօրյա ռեժիմով իրականացում են առաջադրված խնդիրները», – նշվում է հաղորդագրության մեջ։ –0–