Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 20, շաբաթ
եղանակը
Երևանում
-3

Ադրբեջանում անցկացվող զորավարժությունները չեն նպաստում տարածաշրջանում անվտանգության և կայունության մթնոլորտի ամրապնդմանը. ՀՀ ԱԳՆ

13.03.2019, 13:27
Ադրբեջանում առանց համապատասխան ծանուցման անցկացվող լայնամասշտաբ հարձակողական զորավարժությունները չեն նպաստում տարածաշրջանում անվտանգության և կայունության մթնոլորտի ամրապնդմանը:
Ադրբեջանում անցկացվող զորավարժությունները չեն նպաստում տարածաշրջանում անվտանգության և կայունության մթնոլորտի ամրապնդմանը. ՀՀ ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, 13 մարտի. /ԱՌԿԱ/. Ադրբեջանում անցկացվող զորավարժությունները չեն նպաստում տարածաշրջանում անվտանգության և կայունության մթնոլորտի ամրապնդմանը, չորեքշաբթի հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:

«Ադրբեջանում առանց համապատասխան ծանուցման անցկացվող լայնամասշտաբ հարձակողական զորավարժությունները, որոնք խախտում են ԵԱՀԿ կողմից սահմանված միջազգային պարտավորությունները, չեն նպաստում տարածաշրջանում անվտանգության և կայունության մթնոլորտի ամրապնդմանը», - ասաց Մնացականյանը ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովայիայի արտաքին գործերի նախարար Միրոսլավ Լայչակի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ:

Նա նշել է նաև, որ տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովումը ԵԱՀԿ նախագահության շրջանում Սլովակիայի աշխատանքի հիմնական առաջնահերթություններից է:

Մարտի 11-ից 15 Ադրբեջանի ԶՈՒ-ն լայնածավալ զորավարժություններ է անցկացնում, որոնցում ներգրավված է մինչև 10 հազար զինվորական, մինչև 500 միավոր տանկ, զրահապատ տեխնիկա, այդ թվում` ավտոմոբիլային և հատուկ նշանակության, տարբեր տրամաչափի մինչև 300 հրթիռահրետանային համակարգեր, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և ականանետեր, մինչև 20 միավոր տարբեր նշանակության բանակային և ռազմաճակատային ավիացիա։–0–