Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 21, կիրակի
եղանակը
Երևանում
-9

ԱՄՆ-ի Կոնգրեսի կանոնակարգի հանձնաժողովը հաստատել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը

29.10.2019, 15:10
Հայոց ցեղասպանության թիվ 296 բանաձևը քվեարկության կներկայացվի Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստին հոկտեմբերի 29-ին:
 ԱՄՆ-ի Կոնգրեսի կանոնակարգի հանձնաժողովը հաստատել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը

ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ԱՄՆ-ի Կոնգրեսի կանոնակարգի հանձնաժողովը հաստատել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը և ուղարկել այն Ներկայացուցիչների պալատ: Այդ մասին հայտնում է Ամերիկայի հայկական ազգային կոմիտեն (ANCA):

Հայոց ցեղասպանության թիվ 296 բանաձևը քվեարկության կներկայացվի Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստին հոկտեմբերի 29-ին:

Վերջին 30 տարիների ընթացքում դա առաջին անգամ տեղի կունենա:

Ներկայացուցիչների պալատի թիվ 296 բանաձևը (Հայոց ցեղասպանության մասին ԱՄՆ-ի արձանագրության հաստատումը) առաջարկվել է հանրապետական կոնգրեսական Ադամ Շիֆֆի կողմից 2019 թ.-ի ապրիլի 8-ին, իսկ Սենատի թիվ 150 բանաձևը (որը արտահայտում է Միացյալ նահանգների դիրքորոշումը Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման մասին) առաջադրվել է սենատոր Ռոբերտ Մենենդեզի կողմից 2019 թ.-ի ապրիլի 9-ին:-0-