Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 20, շաբաթ
եղանակը
Երևանում
-6

ԱԺ–ն միաձայն ընտրեց Արարատ Միրզոյանին խոսնակի պաշտոնում

14.01.2019, 15:29
ԱԺ–ն միաձայն ընտրեց Արարատ Միրզոյանին խոսնակի պաշտոնում:
ԱԺ–ն միաձայն ընտրեց Արարատ Միրզոյանին խոսնակի պաշտոնում

ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի./ԱՌԿԱ/. ՀՀ ԱԺ–ն միաձայն ընտրեց Արարատ Միրզոյանին ԱԺ խոսնակի պաշտոնում։

131 պատգամավոր (կա ընդամենը 132 պատգամավոր) կողմ քվեարկեց Միրզոյանի թեկնածությանը, մեկ քվեաթերթիկ ճանաչվեց անվավեր։

Միրզոյանը շնորհակալություն հայտնեց նման բարձր վստահության համար։

«Սա չափազանց պարտավորեցնող է, և ես կփորձեմ հիշել այդ պարտավորության մասին խոսնակի պաշտոնում աշխատելու ընթացքում», – ասաց Միրզոյանը, ինչից հետո անձամբ շնորհակալություն հայտնեց խմբակցությունների բոլոր ղեկավարներին։–0–