Рейтинг@Mail.ru
USD
378.44
EUR
446.07
RUB
4.925
GEL
140.62
2026 թ. փետրվարի 4, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+1

ԱՀ ՊՆ. հակառակորդի դիրքերից մեկում գրանցվել է ուժգին պայթյուն, որին հետևել է մարդկային վայնասուն, իսկ հետո` մոտ 10 կրակոց

08.08.2018, 17:10
Շփման գծի հարավարևելյան ուղղությամբ տեղակայված հակառակորդի  դիրքերից մեկում տեղի է ունեցել ուժգին պայթյուն, որին հետևել է մարդկային վայնասուն, իսկ այնուհետև մոտ 10 կրակոց։
ԱՀ ՊՆ. հակառակորդի դիրքերից մեկում գրանցվել է ուժգին պայթյուն, որին հետևել է մարդկային վայնասուն, իսկ հետո`  մոտ 10 կրակոց

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Օգոստոսի 8-ին ժամը 13:40-ի սահմաններում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավարևելյան (Կուրոպատկինո) ուղղությամբ տեղակայված հակառակորդի մարտական դիրքերից մեկում տեղի է ունեցել ուժգին պայթյուն, որին հետևել է մարդկային վայնասուն, իսկ այնուհետև մոտ 10 կրակոց, հաղորդում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

Միջադեպից հինգ րոպե անց մարտական դիրքին են մոտեցել շտապօգնության 1 և ռազմական այլ տեսակի 5  մեքենաներ:        

«Դեպքի հետ կապված որևէ տեղեկություն ադրբեջանական կողմը դեռևս չի տվել: ՊԲ առաջապահ ստորաբաժանումներն ու համապատասխան ծառայություններն աչալրջորեն վերահսկում են իրավիճակը և հետևում հակառակորդի առաջնագծում նկատվող տեղաշարժերը», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։–0–