Դեկտեմբերի 28–ին ԱԺ–ում արտահերթ նստաշրջան կգումարվի
25.12.2020,
22:15
Ազգային ժողովը դեկտեմբերի 28–ին արտահերթ նստաշրջան կգումարի
ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի./ԱՌԿԱ/. Ազգային ժողովը դեկտեմբերի 28–ին արտահերթ նստաշրջան կգումարի։
«Հիմք ընդունելով 2020 թվականի դեկտեմբերի 28-ին՝ ժամը 11:00-ին, Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան գումարելու վերաբերյալ Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությունը, ինչպես նաև Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության «2020 թվականի դեկտեմբերի 28-ին Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան գումարելու և օրենքի նախագծերը երկու ընթերցմամբ քննարկելու վերաբերյալ Ազգային ժողովի խորհրդին միջնորդություն ներկայացնելու մասին» որոշումը , առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 44-րդ հոդվածի 6-րդ մասով և 8-րդ մասի 2-րդ կետով՝ Ազգային ժողովի խորհուրդը որոշում է.
Համաձայնություն տալ 2020 թվականի դեկտեմբերի 28-ին՝ ժամը 11:00-ին, նախաձեռնողի սահմանած օրակարգով և ժամկետում Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան գումարելուն», – նշվում է ԱԺ խորհրդի որոշման մեջ:
Նստաշրջանի օրակարգին կարելի է ծանոթանալ հետևյալ հղմամբ։–0–