Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
447.27
RUB
4.7664
GEL
141.62
2025 թ. դեկտեմբերի 18, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-2

ԿԸՀ. Երևանի Ավագանու ընտրություններին ժամը 20:00-ի դրությամբ մասնակցել է ընտրողների 28,46%-ը

17.09.2023, 22:33
Նշենք, որ Երևանի Ավագանու նախորդ ընտրություններին, որոնք տեղի են ունեցել 2018թ.-ի սեպտեմբերի 23-ին, ժամը 20:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել էր 370 323 մարդ, ինչը կազմում էր ընտրողների ընդհանուր թվի 43,65%-ը
ԿԸՀ. Երևանի Ավագանու ընտրություններին ժամը 20:00-ի դրությամբ մասնակցել է ընտրողների 28,46%-ը
ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. Երևանի Ավագանու ընտրություններին ժամը 20:00-ի դրությամբ, երբ փակվել են բոլոր 475 ընտրական տեղամասերը, քվեարկել է 234 553 մարդ կամ ընտրողների ընդհանուր թվի 28,46%-ը, հայտնեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը:

ԿԸՀ-ի տվյալներով, Աջափնյակ վարչական շրջանում ժամը 20:00-ի դրությամբ քվեարկել է ընտրողների 27,98%-ը, Ավանում՝ 32,22%-ը, Արաբկիրում՝ 30,99%-ը, Դավիթաշենում՝ 31,98%-ը, Էրեբունիում՝ 24,35%-ը, Կենտրոնում՝ 30 25%-ը, Մալաթիա-Սեբաստիայում՝ 25 86%-ը, Նոր Նորքում՝ 29,63%-ը, Նորք Մարաշում՝ 31,07%-ը, Նուբարաշենում՝ 27,9%-ը, Շենգավիթում՝ 26,5%,-ը, Քանաքեռ-Զեյթունում՝ 29,98%-ը:

«Սա ամենացածր ցուցանիշն է, ես չեմ հիշում նման ցածր ցուցանիշ Երևանում: Վերջին ընտրությունների դինամիկան միշտ գնացել է դեպի նվազում: Սա ընտրողի որոշումն է, ընտրողն ազատ է, մարդիկ ազատ պայմաններում քվեարկել են: Նրանց իրավունքն է ինչպես քվեարկել, այնպես էլ չքվեարկել», - ասաց Հովակիմյանը:

Նշենք, որ Երևանի Ավագանու նախորդ ընտրություններին, որոնք տեղի են ունեցել 2018թ.-ի սեպտեմբերի 23-ին, ժամը 20:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել էր 370 323 մարդ, ինչը կազմում էր ընտրողների ընդհանուր թվի 43,65%-ը:

Մայրաքաղաքի ընտրական ռեգիստրում ներառված է 824 250 բնակիչ:
Այսօր Երևանում Ավագանու ընտրություններ են, որին մասնակցում է 14 քաղաքական ուժ՝ «Հանրային ձայն» (Արտակ Գալստյան), «Քաղաքացիական պայմանագիր» (Տիգրան Ավինյան), «Արդար Հայաստան» (Նորայր Նորիկյան), «Հաղթանակ» (Վիկտոր Մնացականյան), «Ուժը Հայրենյաց» (Նելլի Հարությունյան), «Հայաստանի Եվրոպական կուսակցություն» (Տիգրան Խզմալյան), «Ազգային առաջընթաց» (Հայկ Մարության), «Հանուն սոցիալական արդարության» (Արման Ղուկասյան), «Հանրապետություն» (Արտակ Զեյնալյան), «Միացյալ Հայաստան» (Երվանդ Թարվերդյան), «Լուսավոր Հայաստան» (Դավիթ Խաժակյան), «Ժողովրդավարական համախմբում» (Սուրեն Պետրոսյան), «Ապրելու երկիր» (Մանե Թանդիլյան), «Մայր Հայաստան» դաշինք (Անդրանիկ Թևանյան):-0-