Рейтинг@Mail.ru
USD
375.73
EUR
440.09
RUB
4.8644
GEL
139.4
2026 թ. ապրիլի 11, շաբաթ
եղանակը
Երևանում
+13

ԱԺ–ն ընդունեց կառավարության 2021–2026թթ.–ի ծրագիրը որոշմանը կողմ քվեարկեց 70 պատգամավոր

26.08.2021, 13:17
Խորհրդարանական ընդդիմությունը դեմ էր կառավարության ծրագրին
ԱԺ–ն ընդունեց կառավարության 2021–2026թթ.–ի ծրագիրը որոշմանը կողմ քվեարկեց 70 պատգամավոր

ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի./ԱՌԿԱ/. ԱԺ–ն ընդունեց կառավարության 2021–2026թթ.–ի ծրագիրը։ Որոշմանը կողմ քվեարկեց 70 պատգամավոր։ 

Խորհրդարանական ընդդիմությունը դեմ էր կառավարության ծրագրին։ Մասնավորապես, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը հայտարարեց, որ կառավարության ծրագիրը չի համապատասխանում երկրում տիրող իրավիճակին։ Նա հայտարարեց, որ խմբակցությունը չի մասնակցելու քվեարկությանը։

Ծրագիրը բաղկացած է 6 բաժնից`անվտանգություն և արտաքին քաղաքականություն, տնտեսություն, ենթակառուցվածքների զարգացում, մարդկային կապիտալի զարգացում, իրավունք և արդարադատություն, Ինստիտուցիոնալ զարգացում։

Ծրագրի քննարկումն ԱԺ–ում անցավ բավականին թեժ մթնոլորտում` ծեծկռտուք, վեճ։–0–