Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
447.61
RUB
4.8175
GEL
141.31
2025 թ. դեկտեմբերի 23, երեքշաբթի
եղանակը
Երևանում
-7

Սահմանադրությունում փոփոխությունների հանրաքվեի համար կազմավորվել են թվով 1997 տեղամասեր

26.10.2015, 18:45
ՀՀ սահմանադրությունում փոփոխությունների հանրաքվեի քվեարկությունը կազմակերպելու և անցկացնելու նպատակով հանրապետության տարածքում օրենքով սահմանված կարգով և ժամկետում կազմավորվել են թվով 1997 տեղամասեր, սահմանվել են տեղամասերի հերթական համարները և տեղամասային կենտրոնները, հայտնեցին ԿԸՀ մամուլի ծառայությունից:
Սահմանադրությունում փոփոխությունների հանրաքվեի համար կազմավորվել են թվով 1997 տեղամասեր
ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/.  ՀՀ սահմանադրությունում փոփոխությունների հանրաքվեի քվեարկությունը կազմակերպելու և անցկացնելու նպատակով հանրապետության տարածքում օրենքով սահմանված կարգով և ժամկետում կազմավորվել են թվով 1997 տեղամասեր, սահմանվել են տեղամասերի հերթական համարները և տեղամասային կենտրոնները, հայտնեցին ԿԸՀ մամուլի ծառայությունից:

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում հրապարակվել է ՀՀ դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչություններում դիվանագիտական ծառայություն անցնող հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների և նրանց հետ արտերկրում բնակվող ընտանիքի՝ հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող անդամների` էլեկտրոնային եղանակով քվեարկողների ցուցակը: Ըստ այդմ` հանրաքվեին էլեկտրոնային եղանակով քվեարկողների ցուցակում ընդգրկված է 265 քաղաքացի:

Հայաստանի Հանրապետության սահմանադրությունում փոփոխությունների հանրաքվեն անցկացվելու է  2015 թվականի դեկտեմբերի 6-ին  -0-