Рейтинг@Mail.ru
USD
381.76
EUR
448.8
RUB
4.8082
GEL
141.71
2025 թ. դեկտեմբերի 17, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-3

Երևանի Ավագանու ընտրությունների 14 ընտրատեղամասերի ձայների հաշվարկի արդյունքում 33,34%-ով առաջատարն է ՔՊ-ն

18.09.2023, 00:15
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է Երեւանի ավագանու ընտրությունների 14 ընտրատեղամասերի ձայների հաշվարկի տվյալները
Երևանի Ավագանու ընտրությունների 14 ընտրատեղամասերի ձայների հաշվարկի արդյունքում 33,34%-ով առաջատարն է ՔՊ-ն
ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. Երևանի Ավագանու ընտրությունների 14 ընտրատեղամասերի ձայների հաշվարկի արդյունքներով՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն առաջատարի դիրքում է՝ հավաքելով ձայների 33,34%-ը:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է Երեւանի ավագանու ընտրությունների 14 ընտրատեղամասերի ձայների հաշվարկի տվյալները։

Կիրակի կայացած Երևանի Ավագանու ընտրություններում գործել է 475 ընտրական տեղամաս։ Ընտրություններին մասնակցել է 14 քաղաքական ուժ։

Ըստ ԿԸՀ-ի կայքում հրապարակված տվյալների՝ առաջին հնգյակն այս պահին ունի հետևյալ տեսքը՝ «Քաղաքացիական պայմանագիրը» ստացել է ձայների 33,34%-ը, «Ազգային առաջընթաց»-ը՝ 19,29%, «Մայր Հայաստան» դաշինքը՝ 13,67%, «Հանրապետություն»-ը՝ 11,09%, «Հանրային ձայնը»՝ 10,17%։

Մայրաքաղաքի ընտրական ռեգիստրում ներառված է 824 250 բնակիչ:

Սեպտեմբերի 17-ին Երևանում անցկացվում էին Ավագանու ընտրություններ, որոնց մասնակցում էր 14 քաղաքական ուժ՝ «Հանրային ձայն» (Արտակ Գալստյան), «Քաղաքացիական պայմանագիր» (Տիգրան Ավինյան), «Արդար Հայաստան» (Նորայր Նորիկյան), «Հաղթանակ» (Վիկտոր Մնացականյան), «Ուժը Հայրենյաց» (Նելլի Հարությունյան), «Հայաստանի Եվրոպական կուսակցություն» (Տիգրան Խզմալյան), «Ազգային առաջընթաց» (Հայկ Մարության), «Հանուն սոցիալական արդարության» (Արման Ղուկասյան), «Հանրապետություն» (Արտակ Զեյնալյան), «Միացյալ Հայաստան» (Երվանդ Թարվերդյան), «Լուսավոր Հայաստան» (Դավիթ Խաժակյան), «Ժողովրդավարական համախմբում» (Սուրեն Պետրոսյան), «Ապրելու երկիր» (Մանե Թանդիլյան), «Մայր Հայաստան» դաշինք (Անդրանիկ Թևանյան):-0-