Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
447.27
RUB
4.7664
GEL
141.62
2025 թ. դեկտեմբերի 18, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-2

Աշխարհասփյուռ հայությունն ակտիվորեն համախմբվել է Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցի կապակցությամբ. Չիլինգարով

25.02.2015, 17:03
Աշխարհասփյուռ հայությունն ակտիվորեն համախմբվել է Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցի կապակցությամբ, «Sputnik-Արմենիա» ռադիոյի եթերում ասել է լեգենդար խորհրդային և ռուս բևեռախույզ, պետական և քաղաքական գործիչ, Խորհրդային Միության և Ռուսաստանի հերոս Արթուր Չիլինգարովը։
Աշխարհասփյուռ հայությունն ակտիվորեն համախմբվել է Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցի կապակցությամբ. Չիլինգարով
ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի. /ԱՌԿԱ/. Աշխարհասփյուռ հայությունն ակտիվորեն համախմբվել է Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցի կապակցությամբ, «Sputnik-Արմենիա» ռադիոյի եթերում ասել է լեգենդար խորհրդային և ռուս բևեռախույզ, պետական և քաղաքական գործիչ, Խորհրդային Միության և Ռուսաստանի հերոս Արթուր Չիլինգարովը։

«Հիմա աշխարհասփյուռ հայությունն ակտիվորեն համախմբվել է Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցի կապակցությամբ, սակայն դա բավարար չէ, ավելի սերտ համագործակցության հնարավորություն կա», – ասել է Չիլինգարովը։

Նա նշել է նաև, որ այս հարցում եկեղեցին հատուկ դերակատարություն ունի, օգնում է համախմբել հայերին։ «Չնայած հիմա Ռուսաստանի գրեթե բոլոր քաղաքներում հայկական կառույցներ կան, սակայն դրանք դժվար է կառավարել», – ասել է նա։

Հայոց Ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի կողմից արվող քննադատություններին։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։ -0-