Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 20, շաբաթ
եղանակը
Երևանում
-5

Փաշինյան. Արցախի` բանակցություններին մասնակցելու հարցը ֆորմատի փոփոխության պահանջ ու քմահաճույք չէ

01.04.2019, 14:18
Արցախի մասնակցության հարց դնելով` մենք ֆորմատի փոփոխության հարց չենք դրել։
Փաշինյան. Արցախի` բանակցություններին մասնակցելու հարցը ֆորմատի փոփոխության պահանջ ու քմահաճույք չէ

ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի. /ԱՌԿԱ/. Արցախի մասնակցության հարց դնելով` մենք ֆորմատի փոփոխության հարց չենք դրել։ Այդ մասին Facebook-ի իր էջում ուղիղ միացման ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` խոսելով Վիեննայում կայացած Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ կայացած բանակցությունների մասին:

«Մենք լրջորեն փաստել ենք այս տեսակետը, կողմերը եկե՞լ են համաձայնության, իհարկե չեն եկել, բայց այդ հարցը քննարկումից դուրս չի եկել, քննարկումները մենք պետք է շարունակենք», - ընդգծել է Նիկոլ Փաշինյանը։

Նա նշել է, որ ԼՂՀ-ն շատ երկար ժամանակ եղել է բանակցությունների կողմ, և ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևավորման առաջին փուլից Ղարաբաղի մասնակցությունը եղել է հենց բանակցային ֆորմատի տրամաբանության հիմքում։ ՀՀ վարչապետը շեշտել է, որ սա բանակցային ֆորմատի փոփոխության պահանջ ու քմահաճույք չէ, այլ՝ գործընթացն արդյունավետ դարձնելու խնդիր։

«Վիեննայի բանակցություններին գնացել էինք Ստեփանակերտի օրակարգով, ինչը նախանշել էինք Արցախի ու Հայաստանի անվտանգության խորհուրդների համատեղ նիստում, ու այդ նիստում ես ասել էի, որ մեզ համար շատ կարևոր է Արցախի ներկայացուցիչների մասնակցությունը բանակցային գործընթացում», - ասել է նա։

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ հիմա ադրբեջանական կողմը հայտարարում է, որ այս բանակցություններից իրենք հաղթող են դուրս եկել, քանի որ բանակցությունների ձևաչափը չի փոխվում։

Փաշինյանն ադրբեջանական կողմի նման հայտարարությունը ոչ կոռեկտ է որակել՝ նկատելով, որ այն չի տեղավորվում բանակցությունների տրամաբանության մեջ։

«Ղարաբաղի մասնակցությունը շեշտելով՝ մենք ընդհանրապես բանակցային ֆորմատի փոփոխության հարց չենք դրել, ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ներքո բանակցության ֆորմատը կասկածի տակ չէ», - ասել է վարչապետը` նշելով, որ Վիեննայում քննարկվել է ԼՂ մասնակության հարցը։

«Երբ Ղարաբաղն ընդգրկվի բանակցային գործընթացում, դա չի կարող լինել ադրբեջանական կողմի պարտություն», – նշել է ՀՀ վարչապետը։-0-