Զոհրաբյան. պատրաստվում է Սյունիքի Ճակատեն համայնքի հանձնումը Ադրբեջանին
ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի․ /ԱՌԿԱ/․ Պատրաստվում է Սյունիքի Ճակատեն համայնքի հանձնումը Ադրբեջանին, ընդդիմության ցույցի ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
Նա հայտնեց, որ Ճակատեն համայնքում կապի օպերատորները անտենաները հանում են, գյուղացիներին զգուշացրել են, որ այդ տարածքները հանձնվելու են:
«Հենց հիմա համայնքից կապի օպերատորները անտենաները հանում են, գյուղացիներին զգուշացրել են, որ համայնքն Ադրբեջանի տարածք է դառնալու և պետք է հանձնեն»,- ասաց Զոհրաբյանը։
Հայաստանի ընդդիմությունը հայտարարել էր դեկտեմբերի 22-ից համաժողովրդական գործադուլ անցկացնելու մասին՝ կոչ անելով չգնալ աշխատանքի կամ ուսման, այլ միանալ բողոքի ակցիային: Ցուցարարները պահանջում են Հայաստանի գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:-0-