Զախարովա. պետք չէ ՌԴ–ում թշնամի փնտրել, ՌԴ–ն երբեք չի եղել ՀՀ–ի թշնամին և երբեք չի լինի
13.09.2023,
12:07
Զախարովան նաև հավելել է, որ Ռուսաստանի վերաբերյալ Երևանի կտրուկ հայտարարություններին Մոսկվայի կոշտ արձագանքի «պատճառը հասկացությունների նենգափոխումն է»
ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. Ռուսաստանը Հայաստանի թշնամին չէ և երբեք չի դառնա, հայտարարել է ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան Արևելյան տնտեսական ֆորումի շրջանակում ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում։
«Ռուսաստանը չէր, որ ճանաչեց Ադրբեջանի իրավունքները Լեռնային Ղարաբաղի նկատմամբ, դա արեց Հայաստանի ղեկավարությունը։ Դա Հայաստանի ժողովուրդը պետք է որոշի, թե ինչպես վերաբերվի դրան։ Բայց պետք չէ Երևանում ընդունված որոշումների մեղքն ու պատասխանատվությունը բարդել Ռուսաստանի վրա։
Պետք չէ Ռուսաստանում թշնամի փնտրել։ Ռուսաստանը երբեք չի եղել Հայաստանի թշնամին և երբեք չի լինի։ Երբեք չի լինի», – ընդգծել է նա։
Զախարովան նաև հավելել է, որ Ռուսաստանի վերաբերյալ Երևանի կտրուկ հայտարարություններին Մոսկվայի կոշտ արձագանքի «պատճառը հասկացությունների նենգափոխումն է»։
«Մենք ուշադրություն ենք դարձրել ոչ այնքան անձնական բնույթի տոնայնությանն ու վիրավորական բաներին, կոպտությանը, մենք դրա վրա ուշադրություն չենք դարձրել, այլ նրան, որ դրանց հիմքում կեղծիքն էր, անճշտությունը կամ փաստերը փոխարինելու փորձը։ Հենց դա է առաջացրել մեր արձագանքը, դրա համար էլ դեսպանը հրավիրվել է ԱԳՆ»,- նշել է Զախարովան։
Նրա խոսքով՝ «եթե արձագանքենք մեզ ուղղված ամենօրյա լպիրշ հայտարարություններին, ապա կարելի է այլևս չաշխատել, այլ միայն գրել բողոքի նոտաներ»։
«Երկրորդը, մեր ոճը չէ արձագանքել այս կոպտությանը: Դա պարզապես մեր մեթոդը չէ: Մենք այդ ամենօրյա վեճերից վեր ենք, բացառությամբ այն իրավիճակների, երբ խոսքը վերաբերում է սկզբունքային նշանակություն ունեցող հասկացությունների փոխարինմանը», - բացատրել է գործակալության զրուցակիցը:
Բացի այդ, Զախարովան զգուշացրել է «մեղավորներին գտնելու գայթակղության» վտանգի մասին, երբ «ինչ-որ բան չի ստացվում կամ այնպես չի գնում»։
«Որովհետև դա կարող է հանգեցնել աղետալի հետևանքների։ Դա վտանգավոր է Հայաստանի համար»,- եզրափակել է նա։–0–