Рейтинг@Mail.ru
USD
381.76
EUR
448.8
RUB
4.8082
GEL
141.71
2025 թ. դեկտեմբերի 17, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-5

Զախարովա. Հայաստանը դիմել է ՌԴ-ին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը աջակցելու համար

25.11.2021, 19:56
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան հաստատում է, որ Հայաստանը դիմել է Ռուսաստանին Երևանի և Անկարայի միջև հարաբերություններում միջնորդական դեր ստանձնելու համար
Զախարովա. Հայաստանը դիմել է ՌԴ-ին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը աջակցելու համար
ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի./ԱՌԿԱ/. Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան հաստատում է, որ Հայաստանը դիմել է Ռուսաստանին Երևանի և Անկարայի միջև հարաբերություններում միջնորդական դեր ստանձնելու համար:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Զախարովան այս մասին ասել է՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Ռուսաստանը քննարկել է Թուրքիայի հետ` հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցը, հաշվի առնելով այն, որ Հայաստանը տեղեկացրել է Ռուսաստանին, որ պատրաստ է առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորմանը:

«Կարող եմ հաստատել, որ Հայաստանը դիմել է Երեւանի եւ Անկարայի միջեւ հարաբերություններին որպես միջնորդ աջակցելու համար: Ռուսաստանը շահագրգռված է, ինչպես գիտեք, եւ ջանքեր է գործադրել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար, մեր երկիրը պատրաստ է ամեն կերպ հետագայում ևս աջակցել դրան: Այս գործընթացի մեկնարկը, ինչպես մենք ենք կարծում, անշուշտ, կնպաստի տարածաշրջանում հասարակությունների սերտացմանը և բարիդրացիության ու վստահության մթնոլորտի ձևավորմանը, որը ներկայումս հատկապես արդիական է: Երբ նոր տվյալներ ի հայտ գան, մենք ձեզ անպայման կտեղեկացնենք, բայց, բնականաբար, եթե դա չի վնասի բուն բանակցային գործընթացին ՝ հաշվի առնելով նրա զգայունությունը»,- եզրափակել է Զախարովան:

Ավելի վաղ, ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Վահան Հունանյանը նշել էր, որ մի շարք միջազգային գործընկերներ, այդ թվում դաշնակից Ռուսաստանը, հայտարարել են, որ պատրաստ են աջակցել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին: Նրա խոսքով` ռուս գործընկերների հետ քննարկումների ընթացքում Հայաստանը տեղեկացրել է, որ պատրաստ է առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորմանը:–0–