Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 21, կիրակի
եղանակը
Երևանում
-7

Երևանում վաղ առավոտից անհնազանդության ակցիաներ են, բերման է ենթարկվել 286 քաղաքացի

17.05.2022, 11:46
Երևանում այսօր առավոտյան վերսկսվել են «Դիմադրություն» շարժման անհնազանդության ակցիաները
Երևանում վաղ առավոտից անհնազանդության ակցիաներ են, բերման է ենթարկվել 286 քաղաքացի

ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի./ԱՌԿԱ/. ՀՀ ոստիկանությունը բերման է ենթարկել ընդդիմության 286 ակտիվիստի, որոնք այսօր վաղ առավոտից փակում էին Երևանի փողոցները` պահանջելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Այս մասին հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը` հղում անելով ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանին։

Այսօր ավելի վաղ Ջանոյանը հայտնում էր 155 բերման ենթարկվածի մասին։

Երևանում այսօր առավոտյան վերսկսվել են «Դիմադրություն» շարժման անհնազանդության ակցիաները։ Ակտիվիստները և նրանց աջակցող քաղաքացիները փակում են մի շարք փողոցներ, այդ թվում` Մաշտոցի պողոտան, Աբովյան, Սարյան, Ալեք Մանուկյան փողոցները, Իսահակյան–Տերյան խաչմերուկը, Բաղրամյան պողոտան և այլ փողոցներ։

Մաշտոց–Պուշկին խաչմերուկում ակցիայի մասնակիցների և ոստիկանների միջև տեղի ունեցավ բախում։ Ոստիկանները բերման ենթարկեցին ցուցարարներին։

Քաղաքի տարբեր շրջաններում ցուցարարները երթով շարժվում են դեպի կենտրոն` վանկարկելով «Առանց Նիկոլ Հայաստան»։–0–