Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 19, ուրբաթ
եղանակը
Երևանում
-2

Երևանում կրկին բողոքի ակցիա էր կազմակերպվել` Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով (ՎԻԴԵՈ)

07.09.2020, 20:29
Երևանում այսօր անցկացվեց «Կամք» նախաձեռնության 4–րդ ակցիան` ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով. ՎԻԴԵՈ
Երևանում կրկին բողոքի ակցիա էր կազմակերպվել` Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. Երևանում այսօր անցկացվեց «Կամք» նախաձեռնության 4–րդ ակցիան` ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով։



Բողոքի ակցիան կազմակերպվել էր նախարարության շենքի մոտ։ Ակցիային մասնակցում էր տարբեր տարիքի մոտ 50 մարդ։

«Կամքն» ավելի վաղ երեք անգամ կազմակերպել էր բողոքի ակցիաներ նախարարության շենքի մոտ, որոնց ժամանակ բացի նախարարի հրաժարականից բարձրացվեցին դպրոցում Լանզարոտեի կոնվենցիայի անթույլատրելության, դպրոցական ծրագրից մի շարք առարկաների բացառման հարցերը։ Ակցիաների ժամանակ մի շարք ակտիվիստներ բերման էին ենթարկվել։



Այսօրվա ակցիայի ընթացքում ցուցարարները բղավում էին «Արայիկ, հեռացիր», ընթերցում էին հատվածներ նոր դասագրքերից, որոնք, նրանց կարծիքով, քանդում են հայ ժողովրդի ավանդական ընտանեկան արժեքները։


Ակցիայի մասնակիցները նաև նշում էին, որ կրթության ոլորտում իրականացվող բոլոր քայլերն ուղղված են ոչ թե ոլորտի բարեփոխմանը, այլ «սորոսականների» շահերի սպասարկմանը։–0–