Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 20, շաբաթ
եղանակը
Երևանում
-4

Երևանում անցկացվում է ընդդիմության երեք երթ. պահանջը մեկն է՝ գործող իշխանությունների հրաժարականը

27.04.2022, 21:38
ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը կոչ արեց միանալ դիմադրությանը՝ հանուն անվտանգության և բարգավաճման
Երևանում անցկացվում է ընդդիմության երեք երթ. պահանջը մեկն է՝ գործող իշխանությունների հրաժարականը

ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի./ԱՌԿԱ/. Երևանում մեկնարկել է ընդդիմության երեք երթ, որոնց մասնակիցների պահանջն է գործող իշխանությունների հրաժարականը:

ՀՅԴ-ի կողմից կազմակերպված երթը դեպի Երևանի կենտրոն է շարժվել Գարեգին Նժդեհի հրապարակից, երկրորդը, «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանի գլխավորությամբ, շարժվել է Ազատության հրապարակից, երրորդը՝ Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրից, որի մասնակիցները տանում էին Արցախի 4-մետրանոց դրոշը:

«Կոչ եմ անում ձևավորել դիմադրության օջախ: Մինչև մայիսի 1-ը մենք Հայաստանի ամբողջ տարածքում կունենանք դիմադրության օջախներ: Կոչ եմ անում համաքաղաքացիներին ինքնակազմակերպվել և դիմադրել: Մեր պայքարն օրեցօր ուժեղանում է», - ասաց ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը:

Նա կոչ արեց միանալ դիմադրությանը՝ հանուն անվտանգության և բարգավաճման:-0-