Рейтинг@Mail.ru
USD
376.62
EUR
434.96
RUB
4.7679
GEL
139.9
2026 թ. ապրիլի 7, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+6

Երևանում Արցախի ապաշրջափակման պահանջով ակցիաներ են մեկնարկել

27.06.2023, 11:13
Երեքշաբթի Երևանում ՀՅԴ–ն ակցիա է կազմակերպել Ռուսաստանի Դաշնության, Ֆրանսիայի և ԱՄՆ դեսպանատների, ինչպես նաև ԵՄ ներկայացուցչության գրասենյակի առջև՝ Արցախի շրջափակման վերացման պահանջով
Երևանում Արցախի ապաշրջափակման պահանջով ակցիաներ են մեկնարկել
ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի./ԱՌԿԱ/. Երեքշաբթի Երևանում ՀՅԴ–ն ակցիա է կազմակերպել Ռուսաստանի Դաշնության, Ֆրանսիայի և ԱՄՆ դեսպանատների, ինչպես նաև ԵՄ ներկայացուցչության գրասենյակի առջև՝ Արցախի շրջափակման վերացման պահանջով։

24-ժամյա նստացույցն անցկացվում է SOS Արցախ կարգախոսով։

Ակցիայի նպատակն է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներից և ԵՄ-ից պահանջել չսահմանափակվել սոսկ հայտարարություններով, այլ գործնական քայլեր ձեռնարկել՝ անհապաղ վերացնելու Արցախի շրջափակումն Ադրբեջանի կողմից։–0–