Рейтинг@Mail.ru
USD
379.03
EUR
449.83
RUB
4.9456
GEL
140.75
2026 թ. փետրվարի 2, երկուշաբթի
եղանակը
Երևանում
0

Երևանն ու Բաքուն ընդունել են ՌԴ–ում երկկողմ բանակցություններ անցկացնելու առաջարկը. Զախարովա

12.04.2023, 15:52
Զախարովան նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի պատրաստման հարցում երկու երկրներին ուղղված Ռուսաստանի աջակցության ջանքերը չեն թուլանում
Երևանն ու Բաքուն ընդունել են ՌԴ–ում երկկողմ բանակցություններ անցկացնելու առաջարկը. Զախարովա
ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի./ԱՌԿԱ/. Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի պատրաստման հարցում երկու երկրներին ուղղված Ռուսաստանի աջակցության ջանքերը չեն թուլանում, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Գործընկերներն ընդունել են մեր առաջարկը` մեր տարածքում անցկացնել երկկողմ բանակցությունների հերթական փուլը։ Կոնկրետ միջոցառումների ամսաթվերի մասին կտեղեկացնենք, երբ ամեն ինչ վերջնական համաձայնեցվի», – ասել է նա։–0–