Рейтинг@Mail.ru
USD
376.94
EUR
446.9
RUB
4.8801
GEL
140.43
2026 թ. փետրվարի 15, կիրակի
եղանակը
Երևանում
0

Երևան է ժամանում ԵՄ դիտորդների նախնական խումբը ԵՄ անդամ 27 երկրներից

14.10.2022, 11:17
Այսօր ԵՄ դիտորդական նախնական խումբը ժամանում է Երևան
Երևան է ժամանում ԵՄ դիտորդների նախնական խումբը ԵՄ անդամ 27 երկրներից
ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Երևան է ժամանում ԵՄ դիտորդների նախնական խումբը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը:

«Այսօր ԵՄ դիտորդական նախնական խումբը ժամանում է Երևան: ԵՄ անդամ 27 երկրներն արագ են գործել Հայաստանի խնդրանքին արձագանքելու համար: ԵՄ դիտորդների տեղակայման նպատակն է դիտարկել իրավիճակը և աջակցել Հայաստանի և Ադրբեջան հարաբերությունների կայունացմանը», – ասված է գրառման մեջ:–0–