Рейтинг@Mail.ru
USD
376.62
EUR
434.96
RUB
4.7679
GEL
139.9
2026 թ. ապրիլի 6, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+17

Երասխի հատվածում հակառակորդի կրակոցից զինծառայող է մահացել

22.03.2023, 19:58
Ժամը 16:20-ի սահմաններում, Երասխի հատվածում տեղակայված մարտական դիրքում հակառակորդի կրակոցից հրազենային մահացու վիրավորում է ստացել ՊՆ N զորամասի զինծառայող Արշակ Սերյոժայի Սարգսյանը
Երասխի հատվածում հակառակորդի կրակոցից զինծառայող է մահացել
ԵՐԵՎԱՆ, 22 մարտի./ԱՌԿԱ/. Մարտի 22-ին՝ ժամը 16:20-ի սահմաններում, Երասխի հատվածում տեղակայված մարտական դիրքում հակառակորդի կրակոցից հրազենային մահացու վիրավորում է ստացել ՊՆ N զորամասի զինծառայող Արշակ Սերյոժայի Սարգսյանը:

«Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին», - նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։-0-