Рейтинг@Mail.ru
USD
377.2
EUR
437.78
RUB
4.6619
GEL
139.45
2026 թ. մարտի 26, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+8

Վաշինգտոնում կմեկնարկեն Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների քննարկումները

05.06.2023, 16:04
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի մասնակցությամբ քննարկումները մեկնարկելու են հունիսի 12-ին
Վաշինգտոնում կմեկնարկեն Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների քննարկումները
ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի./ԱՌԿԱ/. Հայաստանն ու Ադրբեջանը հարաբերությունների հաստատման ու խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները կշարունակեն արտաքին գործերի նախարարների մակարդակով, հայտնել է ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։

Նա նաև նշել է, որ քննարկումների հաջորդ փուլը նախատեսվում է անցկացնել ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնում։

«Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի մասնակցությամբ քննարկումները մեկնարկելու են հունիսի 12-ին։ Այլ մանրամասներ լրացուցիչ կհայտնենք»,- նշել է ԱԳՆ մամուլի խոսնակը։–0–