Рейтинг@Mail.ru
USD
377.36
EUR
436.15
RUB
4.5802
GEL
139.53
2026 թ. մարտի 27, ուրբաթ
եղանակը
Երևանում
+8

Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան պաշտոնական այցով կժամանի Հայաստան

14.10.2019, 11:21
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավերով Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան հոկտեմբերի 15-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։
Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան պաշտոնական այցով կժամանի Հայաստան

ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավերով Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան հոկտեմբերի 15-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան, հաղորդում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը: 

Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո տեղի կունենա Հայաստանի և Վրաստանի վարչապետների առանձնազրույցը, այնուհետև՝ ընդլայնված կազմով հանդիպումը, որից հետո երկու երկրների վարչապետները ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդես կգան բանակցությունների արդյունքներն ամփոփող հայտարարություններով:

Այցի ընթացքում Գեորգի Գախարիան հանդիպումներ կունենա ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի, Ն.Ս.Օ.Տ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ:

Վրաստանի վարչապետը կայցելի նաև Ծիծեռնակաբերդի հուհաշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:–0–