Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 22, երկուշաբթի
եղանակը
Երևանում
-3

Վարդենիսի բնակիչ է զոհվել Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով. ՀՀ ԱԳՆ

29.09.2020, 15:08
Խաղաղ բնակիչ է զոհվել Վարդենիսում ադրբեջանական կողմի հարձակման հետևանքով
Վարդենիսի բնակիչ է զոհվել Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով. ՀՀ ԱԳՆ
ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. Վարդենիսի բնակիչ է զոհվել Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով։

Այս մասին հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը` հղում անելով ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանին։

«Խաղաղ բնակիչ է զոհվել Վարդենիսում ադրբեջանական կողմի հարձակման հետևանքով», – ասաց Նաղդալյանը։

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հայտնել էր, որ հրետակոծություն է սկսվել Վարդենիսի գյուղերի ուղղությամբ։

«Հակառակորդը ինչպես ռազմաճակատում այնպես էլ տեղեկատվական տիրույթում վերջին ճիգերն է դնում, выдыхается, դրա համար մարտի է նետել ամեն ինչ, ամեն հնարավոր զենք ու անգամ վերջին ֆեյքերն ու կեղծիքները», – նշել է նա Facebook–յան իր էջում։

Հիշեցնենք, որ այսօր Ադրբեջանի զինված ուժերը կրակ են վարել ՀՀ ԶՈՒ Վարդենիսի զորամասի, ինչպես նաև օդուժ են կիրառել դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով քաղաքացիական ավտոբուս է այրվել։–0–