Рейтинг@Mail.ru
USD
378.01
EUR
445.56
RUB
4.9387
GEL
140.45
2026 թ. փետրվարի 5, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+4

Վարչապետի փոխարեն Մոսկվայի շքերթին կմասնակցի պաշտպանության նախարարը

19.06.2020, 21:37
Վարչապետի փոխարեն Մոսկվայի շքերթին կմասնակցի պաշտպանության նախարարը
Վարչապետի փոխարեն Մոսկվայի շքերթին կմասնակցի պաշտպանության նախարարը

ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի./ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը տեղեկացրել է, որ Մոսկվայում կազմակերպվող Հայրենական Մեծ Պատերազմի 75-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին Հայաստանը ներկայացնելու է 75 հոգուց բաղկացած զորախումբ` պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի գլխավորությամբ:

«Ինչպես այսօր ձեզանից շատերը տեղեկացան, վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի Հայրենական Մեծ Պատերազմի 75-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին: Միաժամանակ, ցանկանում եմ հայտնել, որ շքերթին Հայաստանը ներկայացնելու է 75 հոգուց բաղկացած զորախումբ` պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի գլխավորությամբ», – նշել է Գևորգյանը Facebook–յան իր էջում:

Հիշեցնենք, որ այսօր Փաշինյանը նամակ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին` նշելով, որ չի մասնակցի Մոսկվայում կայանալի տոնական միջոցառումներին։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնելու է Մոսկվա՝ Հայրենական մեծ պատերազմում Հաղթանակի 75-ամյակի պատվին կայանալիք զորահանդեսին, որը տեղի կունենա հունիսի 24-ին:–0–