Վարչապետի աշխատակազմից մեկնաբանել են լուրերն այն մասին, թե ՀՀ իշխանությունները «խնդրել են Կրեմլին Հայաստան մտցնել ՀԱՊԿ զորքեր` Ղազախստանի օրինակով»
19.05.2022,
14:23
ՀՀ վարչապետի աշխատակազմում անհեթեթություն և ապատեղեկատվություն են անվանել սոցցանցերում տարածված լուրերն այն մասին, թե իբր Հայաստանի իշխանությունները «խնդրել են Կրեմլին Հայաստան մտցնել ՀԱՊԿ զորքեր` Ղազախստանի օրինակով»
ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի./ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետի աշխատակազմում անհեթեթություն և ապատեղեկատվություն են անվանել սոցցանցերում տարածված լուրերն այն մասին, թե իբր Հայաստանի իշխանությունները «խնդրել են Կրեմլին Հայաստան մտցնել ՀԱՊԿ զորքեր` Ղազախստանի օրինակով»։
Այս մասին հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը` հղում անելով ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանին։
Չախոյանը նշել է, որ նման հրապարակումները սուտ են և անտրամաբանական։
«Դա անհնար է և անտրամաբանական։ Եթե Հայաստանը ՀԱՊԿ–ին պաշտոնական հայց ուղարկեր, դրա մասին հրապարակային կհայտարարվեր», – ավելացրեց նա։
Նախօրեին Baza Telegram–ալիքը, հղում անելով անանուն աղբյուրներին, գրել է, որ Մոսկվայում կայացած ՀԱՊԿ–ի գագաթնաժողովից առաջ Փաշինյանը ՀԱՊԿ–ին պաշտոնական հայց է ուղարկել և խնդրել Կրեմլին ՀԱՊԿ զորքերը մտցնել Հայաստան` Երևանում և այլ քաղաքներում բողոքի ամենօրյա զանգվածային ակցիաների ֆոնին։Սակայն, այդ աղբյուրների հաղորդմամբ, ՌԴ նախագահի աշխատակազմում «Փաշինյանի հայցը մերժել են, նրան խնդրել են հետ կանչել հայցը, հակառակ դեպքում հայկական կողմին խոստացել են այն հանել պաշտոնապես»։–0–