Рейтинг@Mail.ru
USD
381.76
EUR
448.8
RUB
4.8082
GEL
141.71
2025 թ. դեկտեմբերի 16, երեքշաբթի
եղանակը
Երևանում
-1

Տուսկը` ղարաբաղյան հակամարտության մասին. ստատուս քվոն անկայուն է, հակամարտությունը շուտափույթ քաղաքական կարգավորման կարիք ունի

05.03.2019, 21:07
ԵԽ նախագահ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ ԵՄ-ն շարունակում է հավատալ, որ ստատուս քվոն անկայուն է. հակամարտությունը ռազմական լուծում չունի և շուտափույթ քաղաքական կարգավորման կարիք ունի՝ միջազգային իրավունքի համաձայն։
Տուսկը` ղարաբաղյան հակամարտության մասին. ստատուս քվոն անկայուն է,  հակամարտությունը շուտափույթ քաղաքական կարգավորման կարիք ունի

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի./ԱՌԿԱ/. ԵԽ նախագահ Դոնալդ Տուսկը երեքշաբթի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտությունը ռազմական լուծում չունի։

«ԵՄ-ն շարունակում է հավատալ, որ ստատուս քվոն անկայուն է. հակամարտությունը ռազմական լուծում չունի և շուտափույթ քաղաքական կարգավորման կարիք ունի՝ միջազգային իրավունքի համաձայն», – հայտարարել է նա։

Ինչպես հաղորդում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը, Տուսկը հայտարարել է, որ ԵՄ-ն լիովին աջակցում է Մինսկի խմբի համանախագահներին և նրանց առաջարկներին:

«Ես ոգևորված եմ Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների վերջին շփումներով և ողջունում եմ լարվածության ներկայիս նվազումը», – հայտարարել է Տուսկը։ 

ԵԽ նախագահը նաև ընդգծել է, որ բնակչությանը խաղաղությանը պատրաստելը կարևոր քայլ է դեպի կարգավորում, որին «մենք պատրաստ ենք աջակցել»:

ՀՀ վարչապետն իր հերթին նշել է, որ վերահաստատել է, որ Հայաստանը հավատարիմ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը:–0–