Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
447.61
RUB
4.8175
GEL
141.31
2025 թ. դեկտեմբերի 23, երեքշաբթի
եղանակը
Երևանում
-5

Ստանիսլավ Զասի թեկնածությունը հաստատվեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում

29.11.2019, 00:55
ՀԱՊԿ առաջնորդները 2020թ–ի հունվարի 1–ից հաստատել են Բելառուսի ներկայացուցիչ Ստանիսլավ Զասի թեկնածությունը կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնում
Ստանիսլավ Զասի թեկնածությունը հաստատվեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում

ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի./ԱՌԿԱ/. ՀԱՊԿ առաջնորդները 2020թ–ի հունվարի 1–ից հաստատել են Բելառուսի ներկայացուցիչ Ստանիսլավ Զասի թեկնածությունը կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնում։ 

Այս մասին լրագրողներին հայտնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը (ՌԴ), տեղեկացնում է ՏԱՍՍ–ը։

«Մենք հարցեր ունեինք` կապված գլխավոր քարտուղարի նշանակման հետ։ Այսօր պետությունների ղեկավարները շնորհավորեցին Բելառուսի ներկայացուցիչ Ստանիսլավ  Զասին` 2020թ.–ի հունվարի 1–ից այս պաշտոնում նշանակվելու կապակցությամբ»,– ասել է Սեմերիկովը։    

Նա պարզաբանել է, որ Զասի նշանակման մասին որոշումը կայացվել է` ի կատարում Հավաքական անվտանգության խորհրդի 2015թ.–ի որոշման, «որտեղ հստակ կանոնակարգված է ռոտացիոն հիմունքով գլխավոր քարտուղարների նշանակումը` ըստ ռուսական այբուբենի, այս տարի Հայաստանն էր, 2020թ.–ի հունվարի 1–ից Բելառուսի հերթն է»։ 

«Համապատասխանաբար, նշանակվել է Բելառուսի ներկայացուցիչը»,– ընդգծել է Սեմերիկովը։ 

Նոյեմբերի 28–ին Բիշքեկում կայացել է ՀԱՊԿ անդամ երկրների առաջնորդների գագաթնաժողովը, որին մասնակցել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը, Ղազախստանի նախագահ Կասիմ–Ժոմարտ Տոկաևը և Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռախմոնը։

Նոյեմբերի 26–ին Ղրղզստանի մայրաքաղաքում կայացել է ՀԱՊԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների, պաշտպանության նախարարների, անվտանգության խորհրդի քարտուղարների համատեղ նիստը:  

ՀԱՊԿ–ում  ներառված են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Տաջիկստանը։–0–