Рейтинг@Mail.ru
USD
375.73
EUR
440.09
RUB
4.8644
GEL
139.4
2026 թ. ապրիլի 12, կիրակի
եղանակը
Երևանում
+10

Սոչիում կկայանա Փաշինյան–Պուտին–Ալիև հանդիպումը

23.11.2021, 19:08
Հատուկ ուշադրություն կդարձվի առևտրատնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնմանն ու զարգացմանը
Սոչիում կկայանա Փաշինյան–Պուտին–Ալիև հանդիպումը
ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի./ԱՌԿԱ/. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կանցկացնեն բանակցություններ նոյեմբերի 26–ին Սոչիում, հաղորդում է ՏԱՍՍ–ը` հղում անելով Կրեմլին։

«Պուտինը նոյեմբերի 26–ին Սոչիում առանձին հանդիպումներ կանցկացնի Ալիևի և Փաշինյանի հետ», – նշվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ Պուտինը, Փաշինյանն ո Ալիևը կսահմանեն Ղարաբաղում կայունության ամրապնդմանն ու խաղաղ կյանքի հաստատմանն ուղղված հետագա քայլերը։

Հատուկ ուշադրություն կդարձվի առևտրատնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնմանն ու զարգացմանը։

Ինչպես հաղորդել էինք ավելի վաղ, Փաշինյանն ու Ալիևը կհանդիպեն դեկտեմբերի 15–ին Բրյուսելում։–0–