Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 22, երկուշաբթի
եղանակը
Երևանում
-4

Շուշան Ստեփանյան. այսօր հայկական կողմին են փոխանցվել 29 զոհված հայ զինծառայողների մարմիններն ու մեկ քաղաքացիական անձ

29.10.2020, 15:37
Այսօր հայկական կողմին են փոխանցվել 29 զոհված հայ զինծառայողների մարմիններն ու մեկ քաղաքացիական անձ
Շուշան Ստեփանյան. այսօր հայկական կողմին են փոխանցվել 29 զոհված հայ զինծառայողների մարմիններն ու մեկ քաղաքացիական անձ

ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Հոկտեմբերի 29-ին Ռուսաստանի Դաշնության բացառիկ միջնորդական ջանքերի շնորհիվ, ԿԽՄԿ-ի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային թիմի մասնակցությամբ հայկական կողմին է փոխանցվել ռազմական գործողությունների ընթացքում 29 զոհված հայ զինծառայողների մարմինները, հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը: 

Միաժամանակ, ԿԽՄԿ-ի ջանքերով Հայաստան է վերադարձվել մեկ քաղաքացիական անձ:​

«Իր հերթին հայկական կողմը, հավատարիմ մնալով հումանիտար հրադադարի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածություններին, կրկին պատրաստակամություն է հայտնում ադրբեջանական կողմին հանձնել Արցախի տարածքում գտնվող ադրբեջանցի զինծառայողների մարմինները, մեկնարկել արցախա-ադրբեջանական ռազմաճակատի ողջ երկայնքով ռազմական գործողությունների արդյունքում միջդիրքային հատվածից աճյունների դուրսբերման, ինչպես նաև ռազմագերիների վերաբերյալ տեղեկատվության փոխանցման և հետագայում վերջիններիս փոխանակման գործընթացը», – նշել է Ստեփանյանը:–0–