Рейтинг@Mail.ru
USD
378.44
EUR
446.07
RUB
4.925
GEL
140.62
2026 թ. փետրվարի 4, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+4

Սեյրան Օհանյանը կգլխավորի «Հայաստան» դաշինքի խմբակցությունն ԱԺ-ում

23.07.2021, 16:23
Խմբակցության քարտուղարն է Արծվիկ Մինասյանը
Սեյրան Օհանյանը կգլխավորի «Հայաստան» դաշինքի խմբակցությունն ԱԺ-ում

ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի․/ԱՌԿԱ/․ Հուլիսի 21-ին տեղի է ունեցել «Հայաստան» դաշինքի՝ խորհրդարան անցած խորհրդարանական խմբակցության նիստը, որը վարել է Դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։

Այս մասին նշվում է դաշինքի Facebook-յան էջում։

Քննարկվել են խորհրդարանում Դաշինքի գործունեությանը վերաբերող հարցեր։

«Նիստի ընթացքում խմբակցության ղեկավար է ընտրվել պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը, քարտուղար՝ Արծվիկ Մինասյանը», - նշվում է հաղորդագրության մեջ։-0-