Рейтинг@Mail.ru
USD
377.5
EUR
436.31
RUB
4.4892
GEL
138.97
2026 թ. մարտի 21, շաբաթ
եղանակը
Երևանում
+7

Սարգսյանն ու Կոպիրկինը քննարկել են տարածաշրջանային անվտանգությունն ու երկկողմ հարաբերությունների օրակարգը

03.12.2021, 16:06
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել երկկողմ հարաբերությունների օրակարգի, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության ու կայունության հարցերի շուրջ
Սարգսյանն ու Կոպիրկինը քննարկել են տարածաշրջանային անվտանգությունն ու երկկողմ հարաբերությունների օրակարգը

ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին, հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը:

«Հանդիպմանը մտքեր են փոխանակվել երկկողմ հարաբերությունների օրակարգի, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության ու կայունության հարցերի շուրջ», - նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։-0-