Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 20, շաբաթ
եղանակը
Երևանում
-4

ՍԴ–ին վերաբերող ԱԺ աղմկահարույց նիստը հետաձգվեց. նախաձեռնողը հետ է կանչել օրակարգում ընդգրկված նախագծերը

06.02.2020, 12:16
Բոլոր նախագծերն  այսօր պետք է անցնեին առաջինից երկրորդ ընթերցում։
ՍԴ–ին վերաբերող ԱԺ աղմկահարույց նիստը հետաձգվեց. նախաձեռնողը հետ է կանչել օրակարգում ընդգրկված նախագծերը
ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի./ԱՌԿԱ/. Այսօր` փետրվարի 6-ին,  Ազգային ժողովը պետք է գումարեր արտահերթ նիստ, որի օրակարգում է «Ազգային ժողովի կանոնակարգ», «Հանրաքվեի մասին», «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին աղմկահարույց օրենքի նախագծերը։

Բոլոր նախագծերն  այսօր պետք է անցնեին առաջինից երկրորդ ընթերցում։

Այսօրվա արտահերթի օրակարգում էր ընդգրկված նաև Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխության մասին նախագիծը՝ 37 պատգամավորների հեղինակմամբ։

Ինչպես նիստի մեկնարկին ասաց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնության այսօր հրավիրվել է ԱԺ արտահերթ նիստ, որի օրակարգում ընդգրկված է երկու հարց, սակայն ԱԺ կանոնակարգի համաձայն, նախաձեռնողը այսօր առավոտյան հետ է կանչել արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված նախագծերը։

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նիստի օրակարգում այլևս հարց չի մնացել, նիստը համարվում է փակված։ Ըստ երևույթի ինչ–որ տեխնիկական խնդիրների պատճառով են նախագծերը հետ կանչվել, այսօր առավոտյան նախաձեռնողը նոր համանման, ըստ էության, ոչ բովանդակային փոփոխություններով օրենքի նախագիծ է դրել շրջանառության մեջ,  և «Իմ քայլը» խմբակցությունը միջնորդել է կրկին հրավիրել ԱԺ խորհրդի արտահերթ նիստ, ես ծանուցումը ստացել եմ ու հարկ եմ համարել այստեղ էլ տեղեկացնել, խորհրդի անդամներին խնդրել մնալ ԱԺ–ում։ Մենք մեկ ժամից կունենանք խորհրդի արտահերթ նիստ, որտեղ քննարկելու ենք միջնորդությունն այսօր գումարել ԱԺ արտահերթ նիստ, այնպես որ, հարգելի՛ գործընկերներ, խնդրում եմ մնալ շենքի ներսում»,- հայտարարել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։–0–