Рейтинг@Mail.ru
USD
376.94
EUR
446.9
RUB
4.8801
GEL
140.43
2026 թ. փետրվարի 14, շաբաթ
եղանակը
Երևանում
+7

Ռուսաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարներն ընդգծել են ԼՂ–ում հրադադարի ռեժիմի անհապաղ հաստատման և այդ ռեժիմի վերահսկման մեխանիզմները համաձայնեցնելու պահանջը

15.10.2020, 20:20
Այսօր տեղի է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուի հեռախոսազրույցը
Ռուսաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարներն ընդգծել են ԼՂ–ում հրադադարի ռեժիմի անհապաղ հաստատման և այդ ռեժիմի վերահսկման մեխանիզմները համաձայնեցնելու պահանջը
ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Այսօր տեղի է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուի հեռախոսազրույցը։

Ինչպես նշվում է ՌԴ ԱԳՆ–ի պաշտոնական կայքում, առարկայական քննարկում է տեղի ունեցել Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի շուրջ։ Նախարարներն ընդգծել են, որ խնդրի խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի։ 

Հաստատվել է, որ անհրաժեշտ է անշեղորեն կատարել Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հոկտեմբերի 10–ի մոսկովյան հայտարարության դրույթները։

Պրակտիկ տեսանկյունից ընդգծվել է հրադադարի ռեժիմի անհապաղ հաստատման և այդ ռեժիմի վերահսկման մեխանիզմները համաձայնեցնելու պահանջը։ Կարևորվել է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի մեխանիզմների շրջանակում բանակցային գործընթացի վերսկսմանն ուղղված քայլերի օպերատիվ համաձայնեցումը` շեշտադրելով իրական արդյունքների ձեռք բերումը։–0–