Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 20, շաբաթ
եղանակը
Երևանում
-1

Ռուբեն Վարդանյանը կոչ է արել ՀՀ իշխանություններին ճանաչել Արցախը

19.09.2023, 14:05
«Մենք բոլորս պետք է պաշտպանենք մեր Հայրենիքը», – գրել է Վարդանյանն իր Տելեգրամ ալիքում։
Ռուբեն Վարդանյանը կոչ է արել ՀՀ իշխանություններին ճանաչել Արցախը

ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. ՀՀ իշխանությունները պետք է ճանաչեն Արցախը և միանան իրենց քաղաքացիների պաշտպանությանը, հայտարարել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։

«Մենք բոլորս պետք է պաշտպանենք մեր Հայրենիքը», – գրել է Վարդանյանն իր Տելեգրամ ալիքում։

Քիչ առաջ նա հայտնել էր, որ զանգվածային հրետակոծություն է սկսվել Ստեփանակերտում։

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ տարածաշրջանում սկսվել են «տեղական հակաահաբեկչական միջոցառումներ»՝ Ադրբեջանի Հանրապետության սահմանադրական կարգն ապահովելու և վերականգնելու նպատակով։ Ձեռնարկված միջոցառումների մասին տեղեկացվել են ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը և թուրք-ռուսական միացյալ մոնիտորինգի կենտրոնի ղեկավարությունը։ -0-